Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Գելզենկիրխենի «Շալկեի» դարպասը:
Խաղում գոլի գեղինակ դարձավ բավարացիների ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր կարիերայի 500-րդ գոլը: 32-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 730 հանդիպում այդ թվում նաև ազգային հավաքականում անցկացրած խաղերը: «Բավարիայից» առաջ լեհ խաղացողը պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» և լեհական «Լեխի» ու «Զնիչի» գույները: Ազգային ընտրանու կազմում Լևանդովսկին 116 խաղում խփել է 63 գոլ:
Հավելենք, որ խփած գոլից հետո Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի երեք ռեկորդ միանգամից սահմանեց:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am