Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հռոմի «Ռոմայի» առաջատարներից է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝, խփել է 8 գոլ և կատարել գոլային 8 փոխանցում:
Իտալական Սերիա «A»-ի ընթացիկ առաջնությունում միայն երեք ֆուտբոլիստի է հաջողվել խփել 5+ գոլ և կատարել 5+ գոլային փոխանցում: Բացի Մխիթարյանից, նման արդյունք են գրանցել Անդրեա Բելոտին «Տորինոյից» և Մատիա Ձականյին «Վերոնայից»:
Ռմբարկուների ցուցակում 12-13-րդ տեղերը կիսում է Դուվան Սապատայի հետ, իսկ ահա գոլային փոխանցումներով առաջատարն է:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am