400-րդ հաղթանակը. Ռոնալդուն ևս մեկ ռեկորդ սահմանեց

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Հանդիպման երկրորդ և երրորդ գոլերը հյուրերի կազմում խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Թուրինցիների հաղթանակը 400-րդն էր թիմի առաջատար Ռոնալդուի համար: Պորտուգալացին դարձավ առաջին խաղացողը Եվրոպայի ֆուտբոլային առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողների մեջ, որը սկսած 2000 թվականից տանում է այդքան հաղթանակ: Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է՝ տարած 365 հաղթանակով, երրորդ տեղում է 350 հաղթանակ տարած Բուֆֆոնը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos