37 տարի անց. Պորտուգալիան բավարարվեց մեկ հաղթանակով

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան պարտվեց Բելգիային ու լքեց պայքարը: Ընթացիկ մրցաշարում Սանտուշի սաներն անցկացրեցին չորս հանդիպում և տարան ընդամենը մեկ հաղթանակ: Եվրոների շրջանակներում պորտուգալացիները այսքան քիչ հաղթանակ տարել էին միայն 1984 թվականին, երբ առաջին անգամ մասնակցել են Եվրոպայի առաջնությանը:

Բելգիայի հավաքականի կազմում միակ գոլ խփեց Տորգան Ազարը: Վերջինս դարձավ առաջին բելգիացին, որն Եվրոյի շրջանակներում գոլ է խփում երկու խաղ անընդմեջ: Հատկանշական է, որ նա ազգային ընտրանու կազմում չորս գոլ է խփել այն պահից, երբ նրա եղբայրը՝ Էդեն Ազարը, խփել է վերջին գոլը հավաքականում: