36 միավոր 20 խաղում. Կովաչը գերազանցեց Ժարդիմի արդյունքը

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»:

«Մոնակոն» Նիկո Կովաչի գլխավորությամբ առաջին 20 խաղում հավաքել է 36 միավոր: Այս ցուցանիշով խորվաթ մասնագետն գերազանցել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի արդյունքը: Պորտուգալացու օրոք թիմն առաջին 20 խաղում ակտիվում ունեցել է 33 միավոր:

Հիշեցնենք, Կովաչը գլխավորել է «Մոնակոն» անցած տարվա ամռանը: Այս պահին թիմը կայացած 20 տուրից հետո վաստակած 36 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: «Մոնպելյեն» ակտիվում ունի 28 միավոր և ութերորդն է: Հաջորդ տուրում «Մոնակոն» կընդունի «Մարսելին», իսկ «Մոնպելյեն» հյուր կգնա «Պարի Սեն Ժերմենին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos