31 տարի անց «Չելսին» առաջինն է անգլիացի մարզչի գլխավորությամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի 3:1 հաշվով հաղթեց «Լիդսին» և առնվազն մեկ օրով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սա առաջին դեպքն էր 2016 թվականի օգոստոսից հետո, երբ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական է բարձրանում թիմ անգլիացի մարզչի գլխավորությամբ: Այդ ժամանակ դա արել է «Հալ Սիթին» Մայք Ֆելանի օրոք:

Ֆրենկ Լեմպարդը դարձավ առաջին անգլիացի մասնագետը Բոբի Քեմբելից հետո (1989 թվականի նոյեմբեր), որի գլխավորությամբ «Չելսին» բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos