Մեսսին կարիերայի 300-րդ գոլային փոխանցումն է կատարել

Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» 5:3 հաշվով հաղթեց «Գրանադային» և անցավ հաջորդ փուլ: Խաղում գոլային փոխանցումով աչքի ընկավ Լիոնել Մեսսին:

Գոլային փոխանցումը 300-րդն էր արգենտինացու կարիերայում: Լեոն 259 գոլային փոխանցում կատարել է «Բարսելոնայի», ևս 41 գոլային փոխանցում՝ Արգենտինայի հավաքականի կազմում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos