Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Բացի խոշոր հաշվով հաղթանակից, մյունխենգլադբախցիները պատմական արդյունքի հասան:
Վերջին անգամ Մյունխենգլադբախի թիմին հաջողվել էր «Դորտմունդի» դարպասն առնվազն 4 գոլ խփել 25 տարի առջա: 1996 թվականի սեպտեմբերին նրանք կարողացել էին հաղթել դորտմունդցիներին 5:1 հաշվով:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am