18-րդ հաղթանակը. «Սիթին» շարունակում է հաղթարշավը Լիգայի գավաթի խաղարկությունում

Անգլիայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մրցաշարում «Սիթին» վերջին անգամ պարտվել է 2016 թվականի հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդին»: Դրանից հետո «Քաղաքայինները» տարել են 18 հաղթանակ՝ հաղթելով վերջին երեք խաղարկությունում:

Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա լոնդոնցիները Լիգայի գավաթի խաղարկության տնային մրցավեճում առնվազն չորս գոլ բաց է թողնում սկսած 1998 թվականի նոյեմբերից: Այդ ժամանակ «Զինագործներն» Արսեն Վենգերի գլխավորությամբ հինգ գոլ են ընդունել Լոնդոնի «Չելսիից»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos