«Սիթին» անպարտելի է արդեն 17 խաղ անընդմեջ. Սա ակումբային ռեկորդ է

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «էվերտոնի» դարպասը: 

Գվարդիոլայի սաներն արդեն չեն պարտվում 17 խաղ անընդմեջ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Սա ակումբի համար ռեկորդ է: Նշված խաղերում թիմը տարել է 15 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Այդ ընթացքում խփել է 39 բաց թողել 6 գոլ: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1999 թվականին: 

Ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» վերջին անգամ պարտվել է անցած տարվա նոյեմբերի 21-ին: Պրեմիեր լիգայի շրջանակներում «Քաղաքայինները» երկու գոլ են ընդունել «Տոտենհեմից»: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am