17 ֆուտբոլիստ «Սևանից» հեռացել են

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կազմում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Շատ ֆուտբոլիստներ ավարտել են իրենց մրցելույթները «Սևանի» կազմում։

«Սևանից» հեռացել են՝ Արտյոմ Խաչատուրովը Էդվինաս Կլոնիունասը, Արման Մանուկյանը, Էրիկ Պետրոսյանը, Արեգ Ազատյանը, Ալեքսանդր Կալյաշինը, Ռոբերտ Մինասյանը, Գեղամ Թումբարյանը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆրենսիս Նվանկվոն, Հովհաննես Ներսիսյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Էդվին Հակոբյանը, Ախմեդ Ջինդոյանը, Արամ Սարգսյանը, Սալոմոն Օբաման։