15 խաղում 12 գոլ. Լավագույն մեկնարկը Ռոնալդուից հետո

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Տանտերերի կազմում գոլերից մեկը խփեց Լուիս Սուարեսը:

Ուրուգվայցին «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 15 խաղում խփեց իր 12-րդ գոլը: Սա լավագույն մեկնարկն է Լա Լիգայի առաջին 15 խաղում  Կրիշտիանու Ռոնալդուից հետո, որը 2010 թվականին Մադրիդի «Ռեալի» կազմում առաջին 15 խաղում խփել է 13 գոլ: Անցկացրած 15 խաղում Սուարեսը կատարել է նաև գոլային 2 փոխանցում:

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնայից» Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել անցած մրցաշրջանից հետո:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos