Հայաստանի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 12 թիմ

Հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

«Հաստատվել է VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմ: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»,- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում: