12 տարի անց. Կեսյեն կրկնեց Կակայի արդյունքը

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Միլանը» տասը ֆուտբոլիստով արտագնա մրցավեճում կարողացավ հաղթել «Պարմային»: Խաղի ընթացքում կարմիր քարտ ստացավ Զլատան Իբրահիմովիչը: Խաղից հետո միլանցիների գլխավոր մարզիչ Պիոլին հայտնել է, որ շվեդ ֆուտբոլիստը չի վիրավորել հանդիպման մրցավար Մարեսկային, այլ նա փորձել է պարզել, թե ինչու վերջինս չի ցանկանում լսել իրեն: Ամեն դեպքում, դա չի խանգարել Զլատանի թիմակիցներին երեք միավոր վաստակել:

Հաշվետու մրցավեճում արդյունավետ հարվածով աչքի է ընկել «Միլանի» կիսապաշտպան Ֆրան Կեսյեն: Վերջինս դարձավ թիմի առաջին կիսապաշտպանը սկսած 2008/09 թթ մրցաշրջանից, որին հաջողվում է ոչ պակաս քան տասը գոլ խփել առաջնության 30 խաղում: Վերջին անգամ դա կարողացել էր անել բրազիլացի Կական:

Ընթացիկ մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերը հաշվի առած մասնակցել է 42 հանդիպման, խփել է 11 գոլ ու կատարել գոլային 5 փոխանցում: Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ կավարտվի 2022 թվականի ամռանը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am