Իտալիան անառիկ էր 1168 րոպե. Մանչինիի ընտրանին շարունակում է հաղթել

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Իտալիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային ու անցավ հաջորդ փուլ: Սա իտալացիների 31-րդ անընդմեջ հաղթանակն էր՝ գերազանցելով 1939 թվականին սահմանված ռեկորդը: Վիտոիո Պոցոյի գլխավորությամբ իտալացիներն այդ ժամանակ չեն պարտվել 30 խաղ անընդմեջ:

Նշենք. որ Իտալիան ու Ավստրիան խաղի բոլոր գոլերը խփեցին լրացուցիչ ժամանակում: Մինչ այս Եվրոների շրջանակներում լրացուցիչ ժամանակում երեք գոլ խփվել էր 1984 թվականին Ֆրանսիա — Պորտուգալիա խաղում:

Ավստրիայի կազմում միակ գոլը խփեց Սաշա Կալայջիչը: Վերջինս առաջին խաղացողն է սկսած 2020 թվականի հոկտեմբերից, որը գրավում է Իտալիայի հավաքականի դարպասը: Իտալացիների դարպասն անառիկ էր 1168 րոպե:

Իտալիայի հավաքականի կազմում հաշիվը բացեց Ֆեդերիկո Կիեզան՝ խփելով իր առաջին գոլն Եվրոպայի առաջնությունում: Նա դա արեց 25 տարի ու 12 օր անց այն օրից, երբ Եվրոպայի առաջնության Չեխիայի հետ խաղում գոլով աչքի էր ընկել նրա հայրը՝ Էնրիկո Կիեզան:

Հավելենք, որ Եվրոների պատմության մեջ Իտալիայի մասնակցությամբ ութերորդ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այս ցուցանիշով նրանք առաջինն են: