11 գոլ վերջին 15 րոպեում. «Չելսին» առաջատար է ցուցանիշով

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Չելսին» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»: Հանդիպման միակ և հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Մեյսոն Մաունտը:

Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում սա «Չելսիի» 11-րդ գոլն էր, որը թիմը խփում հանդիպման վերջին 15 րոպեի ընթացքում: Ոչ մի թիմ ավելի շատ գոլ չի խփել ընթացիկ առաջնությունում նշված ժամանակահատվածում: Նման ցուցանիշ ունի նաև «Լեսթերը»:

Անցկացրած 18 խաղից հետո Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը վաստակած 29 միավորով «Վեստ Հեմի» և «Սաուտհեմպտոնի» հետ կիսում է 7-9-րդ տեղերը:

Հաշվետու մրցավեճում կարմիր քարտ ստացավ նաև «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ էնտոնի Ռոբինսոնը: Վերջինս ամերիկացի ութերորդ խաղացողն է, որը Պրեմիեր լիգայի շրջանակներում կարմիր քարտ է ստանում:

Ի դեպ, «Ֆուլհեմը» դարձավ առաջին թիմը Պրեմիեր լիգայում, որի կազմում կարմիր քարտ են ստացել ամերիկացի երկու ֆուտբոլիստ: Ռոբինսոնից առաջ 2004 թվականի փետրվարին «Աստոն Վիլայի» հետ խաղում խաղադաշտից հեռացվել է Կառլոս Բոկանեգրան:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am