Ռոնալդուն անցավ Խավիից. 101 հաղթանակ՝ հավաքականի կազմում

Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ տուրում Պորտուգալիան մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց Խորվաթիային: Հյուրերի 35-ամյա առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ազգային ընտրանու կազմում տարավ 101-րդ հաղթանակը: Այս ցուցանիշով պորտուգալացին անցավ Իսպանիայի ազգային ընտրանու նախկին կիսապաշտպան Խավիից, որը հավաքականի կազմում տարել է 100 հաղթանակ:

Ավելի վաղ նշվում է, որ Ռոնալդուն չորրորդ խաղացողն է Եվրոպայումլ, որին հաջողվել է ազգային հավաքականի կազմում տանել 100 հաղթանակ: Նրանից բացի նման արդյունքի հասել են Իսպանիայի հավաքականի խաղացողներ Սերխիո Ռամոսը (129), Իկեր Կասիլյասը (121) և Խավին (100):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos