10 խաղում 12 գոլ. Հոլանդի յուրօրինակ ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» դարպասը (2:0) գրավելուց հետո յուրօրինակ ռեկորդ է գրանցել: Նորվեգացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում առաջին 10 խաղում արդեն դարձել է 12 գոլի հեղինակ:

20-ամյա հարձակվողն այս ցուցանիշով անցել է Սիմոնե Ինձագիից, Հարի Կեյնից ու Սադիո Մանեից, որոնք Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իրենց մեկնարկային տասը խաղում խփել են 9-ական գոլ:

Hot Videos