Ուկրաինացի խաղացողը համալրեց «Ուրարտուն»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կենտրոնական պաշտպան Վադիմ Պարամոնովի հետ, հայտնում են մամուլի ծառայությունից:

29-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է Դնեպրոպետրովսկի «Ինտերի» սան, հանդես է եկել ուկրաինական Լուգանսկի «Զարյա», «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» թիմերում։ 2020/2021 մրցաշրջանի առաջին հատվածը Պարամոնովն անցկացրել է Լվովի «Ռուխում», որտեղ մինչ Երևան տեղափոխվելը հասցրել է 9 պաշտոնական հանդիպում անցկացնել։

«Առաջին տպավորությունները դրական են։ Այստեղ լավ մարզաբազա կա, ֆուտբոլիստի համար բոլոր պայմաններն ապահովված են։ Շատ կցանկանամ այս տարի թիմին օգնել, նրա հետ չեմպիոն դառնալ ու դուրս գալ եվրագավաթային մրցասպարեզ»,- մեզ հետ զրույցում իր առաջին տպավորություններով կիսվեց Վադիմ Պարամոնովը։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos