«Ժիլինան» հաղթեց. Բիչախչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» սեփական դաշտում մրցեց «Տռնավայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Ամբողջ հանդիպմանը տանտերերի կազմում մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը:

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Վահանն անցկացրած 20 խաղում խփել է 9 գոլ և կատարել գոլային 3 փոխանցում:

Չեմպիոնական մրցավազքում «Ժիլինան» անցկացրած 23 խաղից հետո վաստակած 40 միավորով երրորդ տեղում է:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos