Բիչախչյանի հաղթական գոլը. «Ժիլինան» անցավ հաջորդ փուլ

Սլովակիայի գավաթի ընթացիկ խաղարկության չորրորդ փուլում «Ժիլինան» մրցակցի դաշտում մրցեց «Դոլնի Կուբինի» հետ, կամային հաղթանակ տարավ ու անցավ հաջորդ փուլ: Հյուրերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Վահան Բիչախչյանը ու դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը՝ մրցակցի դարպասը գրավելով 11 մետրանոցից (3:2): Նշենք, որ խաղի ընթացքում «Ժիլինան» պարտվում էր 2:0 հաշվով: