Զիդանի բաց նամակը. Ակումբն այլևս չէր վստահում ինձ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակ է գրել թիմի երկրպագուներին, որում բացատրել է թե ինչու է որոշել լքել ակումբը:  

«2019 թվականի ամռանը համաձայնեցի վերադառնալ «Ռեալ» ութ ամիս անց, որովհետև ինձ խնդրեց նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Բայց այդ որոշման վրա ազդեց նաև այն, որ նման խնդրանքներով ամեն օր դիմում էիք դուք, «Ռեալի» թանկագին երկրպագուներ: Ես որոշեցի հեռանալ և ուզում եմ բացատրել այդ որոշման պատճառները: Ես հեռանում եմ, բայց չեմ հօգնել մարզելուց: 2018 թվականի մայիսին ես լքեցի «Ռեալը», որովհետև երկուս ու կես տարի ու բազմաթիվ հաղթանակներից հետո զգացի, որ թիմին թարմություն է պետք, որպեսզի մնա բարձր մակարդակում: Հիմա ամեն ինչ այլ է: Ես հեռանում եմ, որովհետև զգում եմ, որ ակումբն այլևս չի հավատում ինձ և չի ցուցաբերում աջակցություն երկարաժամկետ հեռանկարում թիմ կառուցելու հարցում: Ես հասկանում եմ ֆուտբոլ և գնահատում եմ «Ռեալի» արժեքները: Գիտեմ, որ եթե դու չես հաղթում, ապա պետք է հեռանաս: Բայց ես ուզում էի հարգանք այն ամենին, ինչին մենք հասել ենք միասին: Կուզենայի, որ իմ հարաբերություններն ակումբի ու նախագահի հետ վերջին ամիսներին չլինեին այսպիսին, ինչպես մյուս մարզիչների հետ: Բայց, իհարկե, արտոնություններ չեմ խնդրել: Մարդկային հարաբերությունները կարևոր են գումարից ու փառքից: Դրա համար պարտություններից հետո ինձ համար ցավալի էր կարդալ մամուլում, որ հաջորդ խաղում հնարավոր անհաջողության դեպքում ինձ կհեռացնեն: Նման արտահոսքերը ԶԼՄ-ներում վատ են անդրադառնում ֆուտբոլիստների վրա և ծնում են կասկածներ ու թյուրիմացություններ», — նշված է Զիդանի նամակում: