Լուկաս Սելարայանը՝ դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանն իր թիմի՝ «Կոլումբուս Քրյուի» կազմում վերջին չորս խաղում դարձել է չորս գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: Վերջին տուրի «Դի Սի Յունայթեդի» հետ մրցավեճում Սելարայանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ դրանից երեք օր առաջ կայացած «Օրլանդո Սիթիի» հետ խաղում խփել էր մեկ գոլ ու կատարել գոլային երկու փոխանցում: Հայաստանի ընտրանու նորեկն ընթացիկ առաջնությունում խփել է 11 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: