Զախարյանի թեման փակված է Հայաստանի համար. Արսենը նշեց նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի ազգային ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ (0:0): Ռուսների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որը հայկական արմատներ ունի:

Այս ընթացքում տարբեր փորձեր են արվել Արսեն Զախարյանին Հայաստանի հավաքական հրավիրելու, սակայն ֆուտբոլիստի ընտրությունը կանգ էր առել Ռուսաստանի հավաքականի վրա: Դեռ մի քանի ամիս առաջ նրան Ռուսաստանի հավաքական էր հրավիրել նախկին գլխավոր մարզիչ Չերչեսովը, սակայն առողջական խնդիրների պատճառով պատանի խաղացողը չմասնակցեց Եվրոյին:

Եվրոյից հետո Զախարյանը հրավեր ստացավ նաև Ռուաստանի ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինից: Վերջինս արդեն առաջին խաղում խաղադաշտ դուրս բերեց ֆուտբոլիստին: Այսպիսով Զախարյանի թեման փակված է Հայաստանի համար: