Յուրչենկոն՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» թիմերում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:

2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է վեց հանդիպման:

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար: Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am