Վիլիանը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Արսենալի» հետ. ESPN

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»:  ESPN պարբերականի հաղորդման համաձայն 31-ամյա խաղացողն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ: Ըստ աղբյուրի՝ բրազիլացին պայմանագիր կստորագրի երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Վիլիանը խաղում է «Չելիսում» 2013 թվականից: Կարիերայի ընթացքում հասցրել է ներկայացնել նաև «Կորինտիանս», Դոնեցկի «Շախտյոր» և Մախաչկալայի «Անժի» թիմերը: Անցած մրցաշրջանում խաղացողն անցկացրել է 36 հանդիպում Պրեմիեր լիգայի շրջանակներում, խփել է 9 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

Hot Videos