Պրեմիեր լիգա. «Վեստ Բրոմվիչը» դուրս մնաց պայքարից

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Վեստ Բրոմվիչը» մրցակցի դաշտում պարտվեց «Արսենալին»: Սեմ Էլարդայսի գլխավորած թիմը կորցրեց Պրեմիեր լիգայում մնալու բոլոր հնարավորությունները: «Վեստ Բրոմվիչը» մեկ տարի անց կրկին վերադառնում է Չեմպիոնշիպ: 35 տուրից հետո թիմն ունի 26 միավոր և առաջիկա երեք խաղում հաղթելու դեպքում ևս չի հասնի մոտակա մրցակցին, որին զիջում է արդեն 10 միավորով: Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ուղեգիր են արդեն վաստակել «Նորվիչն» ու «Ուոտֆորդը»:

«Արսենալն» 9-րդ տեղում է վաստակած 52 միավորով: Առաջատարը «Սիթին» է, որն անցկացրած 35 խաղից հետո իր ակտիվում ունի 80 միավոր: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է վաստակած 70 միավորով: Սուլշերի թիմն անցկացրել է 34 խաղ: «Չելսին» երրորդն է 64 միավորով, «Լեսթերը» չորրորդը 63 միավորով:

ԱՐՍԵՆԱԼ-ՎԵՍԹ ԲՐՈՄ 3-1 (2-0) MC
1-0՝ Էմիլ Սմիթ Ռոու 29՛, 2-0՝ Նիկոլյա Պեպե 35՛, 2-1՝ Մատեուս Պերեյրա 67՛, 3-1՝ Վիլիան 90՛
ԱՐՍԵՆԱԼ. 1.Բերնդ Լենո, 6.Գաբրիել, 16.Ռոբ Հոլդինգ, 21.Կալում Չեմբերս, 8.Դանի Սեբալյոս (18.Թոմաս Տեյե Պարթի, 77), 25.Մոհամեդ Էլ Նենի, 7.Բուկայո Սակա, 12.Վիլիան, 19.Նիկոլյա Պեպե, 32.Էմիլ Սմիթ Ռոու (3.Կիրան Տիրնի, 63), 35.Գաբրիել Մարտինելի (9.Ալեքսանդր Լյակազետ, 60)
ՎԵՍԹ ԲՐՈՄ. 1.Սեմ Ջոնսթոն, 2.Դարնել Ֆուրլոնգ, 5.Կիլի Բերթլի, 6.Սեմի Աջայի, 14.Կոնոր Տաունստեդ, 12.Մատեուս Պերեյրա, 18.Կոնոր Գալախեր, 35.Օկայ Յոկուշլու, 7.Կալում Ռոբինսոն (11.Գրեյդի Դիանգանա, 68), 10.Մեթյու Ֆիլիպս, 17.Դիանե Մբայե (4.Հել Ռոբսոն-Կանու, 56)
Զգուշացում՝ Դանի Սեբալյոս 70՛ (Ա), Հել Ռոբսոն-Կանու 61՛ (Վ), Կոնոր Գալախեր 76՛ (Վ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
65 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 35
11 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (1)
7 ՏՈՒԳԱՆՔ 9
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6