«Ալաշկերտը» ֆրանսիացի նորեկ ունի

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» ևս մեկ ձեռքբերում է ունեցել` պայմանագիր ստորագրելով ֆրանսիացի կիսապաշտպան Վինսենտ Բեզեկուրի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

27-ամյա ֆուտբոլիստը 2016-2019 թթ. հանդես է եկել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: Նախորդ տարին Բեզեկուրն անցկացրել է USL-ը ներկայացնող «Մայամիում»:

«Շատ ուրախ եմ «Ալաշկերտ» տեղափոխվելու կապակցությամբ, սա ինձ համար նոր և անչափ կարևոր մարտահրավեր է: Ցանկանում էի կարիերաս շարունակել եվրոպական առաջնությունում: Շատ լավ թիմ ունենք, վստահ եմ, որ կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am