Երկրպագուները վերադառնում են մարզադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Hot Videos