Հայաստանի Գավաթ. «Վանը» և «Փյունիկը» անցան հաջորդ փուլ

Սեպտեմբերի 17-ին կայացան VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հետևյալ հանդիպումները՝

«Վան» — «Սևան» 2։2 (1։1) 11մ 3-1

  • Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
  • Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
  • Գոլերը՝ Էռնիստ Բատիրկանով, 44, 72 («Վան»), Չամ Բաբու, 34, Կլաուդիր Մարինի Ջունիոր, 90, 11մ («Սևան»)

ԲԿՄԱ — «Փյունիկ» 1։2 (1։0)

  • Երևան, ֆուտբոլի ակադեմիա
  • Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
  • Գոլերը՝ Արթուր Սերոբյան, 52 (ԲԿՄԱ), Ուգո Ֆիրմինո, 65, 90 («Փյունիկ»)