Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության անդրանիկ տուրում «Ժիլինան» մրցակցի հարկի տակ մրցեց «Սենիցայի» հետ և հաղթեց 4:0 հաշվով: Հյուրերի կազմում 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Վահան Բիչախչյանն ու մնացած ժամանակահատվածում կարողացավ երկու անգամ աչքի ընկնել: Հայ ֆուտբոլիստը նախ 79-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը,  իսկ դրանից չորս րոպե անց՝ չորրորդ գոլը:

Hot Videos