Վահան Բիչախչյանը՝ դուբլի հեղինակ. «Ժիլինան» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում

«Ժիլինան» սեփական հարկի տակ մրցեց «Զլատե Մորավցեի» հետ, կամային հաղթանակ տարավ ու նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ուղեգիր:

Եվրագավաթային խաղարկության ուղեգրի համար անցումային մրցավեճում «Ժիլինան» պարտվում էր երկու գոլի տարբերությամբ, սակայն շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանի սառնասրտության կարողացավ հավասարեցնել հաշիվն ու արդեն լրացուցիչ ժամանակում խփել հաղթական գոլը: Հայ ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ՝ երկու գոլն էլ խփելով 11 մետրանոցից: