Վահան Բիչախչյանի դուբլը. «Ժիլինան» հաջորդ փուլում է

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ժիլինան» սեփական դաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Տոբոլի» դարպասն ու անցավ հաջորդ փուլ: Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել էր 1:0 հաշվով: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ դառնալով դուբլի հեղինակ: