Վահան Բիչախչյանի դուբլը չեմպիոնի հետ խաղում

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում մրցեց գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ: Հյուրերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Վահան Բիչախչյանը: Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ: Առաջին գոլը խփեց 11 մետրանոցից, իսկ երկրորդ անգամ աչքի ընկավ հեռվից կատարած գեղեցիկ հարվածով: Վահան Բիչախչյանն ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում խփել է 4 գոլ ու կատարել գոլային 1 փոխանցում: