Վահան Բիչախչյանը կրկին գոլ խփեց. Չորրորդն երրորդ խաղում

Սլովակիայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթեց «Տրենչինին»: Հանդիպմանը հյուրերի կազմում մասնակցեց Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին:

Հայ ֆուտբոլիստը 90+2 րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Սա Վահանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Hot Videos