Վահան Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Պոխրոնիեին»: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Վերջինս դարձավ իր թիմի խփած առաջին գոլի համահեղինակը՝ գոլային փոխանցում կատարելով կրունկով: Ընթացիկ առաջնությունում Վահանն անցկացրել է 11 հանդիպում, խփել է չորս գոլ ու կատարել է հինգ գոլային փոխանցում: