Վահան Բիչախչյանն՝ երկու գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Մորավցեին»: Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Վահան Բիչախչյանը, որը դարձավ իր թիմի խփած առաջին երկու գոլի համահեղինակը: Վերջինս ընթացիկ առաջնությունում խփել է 4 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Կայացած 13 տուրից հետո «Ժիլինան» վաստակած 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: