«Ուրարտուն» հաղթեց «Սևանին»

Նախապատրաստական փուլի շրջանակներում Երևանի «Ուրարտուն» մրցել է «Սևանի» հետ և հաղթել է 1:0 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Էդգար Գրիգորյանը:

Հավելենք, որ արդեն փետրվարի 21-ին «Ուրարտուն» պաշտոնական հանդիպում կանցկացնի։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատի» հետ հանդիպումը կկայանա Չարնեցավանի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14:00-ին։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am