«Ուրարտուն» հաղթեց ԲԿՄԱ-ին

Նախապատրաստական շրջանի 6-րդ խաղում «Ուրարտուն» ուժերը չափեց ԲԿՄԱ-ի հետ։ Խաղն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Գոլերը խփվեցին հանդիպման վերջնամասում, աչքի ընկան Կարեն Մելքոնյանն ու Իսահ Ալիյուն։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 15-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Սևանին»։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 15։00-ին։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am