Կապառոսը շրջայց է կատարել «Ուրարտուի» մարզահամալիրում

Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ այցելել էր «Ուրարտու», տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել «Ուրարտուի» մարզահամալիրում, եղել են մարզադաշտերում, ծանոթացել ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։ 

ՇՐՋԱՅՑԻ ՄԱՍԻՆ

«Ինձ շատ դուր եկավ այն ենթակառուցվածքները, որն ուներ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Այստեղ ինձ շատ գրավեց այն, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ վայրում։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզչին, ողջ աշխատակազմին, մեր նկատմամբ նման ջերմ վերաբերմունքի համար։ Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի համար անչափ լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, միմյանց հետ փոխանակվեն կարծիքներով ու տեսակետներով, դրանից կշահի միայն ընդհանուր գործը։ Նորից եմ ասում, որ ինձ այս ակումբի պայմանները շատ դուր եկան։ Ամեն ինչ շատ լավ ծրագրավորված է այստեղ»։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մարզաբազան ֆուտբոլի հիմքն է։ Այստեղ է, որ ֆուտբոլիստները դաստիարակվում են, ուստի ցանկացած ակումբի համար նման հոյակապ բազա ունենալը միայն առավելություն է։ Երբ ունես պայմաններ շատ կարևոր է նաև ունենալ որակավորված մասնագետներ, որոնք կկրթեն ֆուտբոլիստներին, կշտկեն սխալները ու կօգնեն նրանց առաջադիմել, զարգանալ։ Այն պայմաները, որն ունի «Ուրարտուն» իմ կարծիքով իդեալական են լավ ֆուտբոլիստներ ստանալու համար»։

Hot Videos