Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ֆուտբոլիստը իր ստորագրությունը կդնի պայմանագրի տակ մուտքի վիզա ստանալուց և բուժզննում անցնելուց հետո:

Բրիտանական պարբերականները նշում են, որ «Յունայթեդն» առաջարկել է «Յուվենտուսին» 25 միլիոն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Գործարքի մանրամասների մասին պաշտոնապես դեռ չեն նշում:

Պորտուգալացուն մտադիր էին ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»: «Յունայթեդը» պայքարին միացավ ընթացքում: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ժամանակին խաղացել է անգլիական թիմի կազմում 2003 թվականից մինչև 2009 թվականը: