Ուդոն հրավիրվել է որպես «Շիրակի» խաղացող. ՀՖՖ-ն «Արարատը» փոխեց «Շիրակով»

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել էր խաղացողներ անունները, որոնց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է առաջիկա հավաքին մասնակցելու և առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար: Հրավեր ստացողների թվում է նաև կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն: Վերջինիս անվան դիմաց նշված էր «Արարատի» անունը, մինչդեռ այս պահին նիգերիացին «Շիրակի» ճամբարում է և պատրաստվում է այսօր կայանալիք «Ստյաուայի» հետ մրցավեճին: ՀՖՖ մամուլի ծառայությունն արդեն ուղղել է սխալն ու խաղացողի անվան դիմաց  նշել «Շիրակի» անունը:

Hot Videos