Նազարյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։

Դարպասապահներ

  • Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
  • Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
  • Լյովա Կարապետյան — «Շիրակ»

Պաշտպաններ

  • Անտոնի Կազարյան — «Պոնֆերադինա» (Իսպանիա)
  • Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
  • Էրիկ Փիլոյան — ԲԿՄԱ
  • Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
  • Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
  • Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
  • Տիգրան Այունց — «ՈՒրարտու»
  • Արտյոմ Գյուրջյան — «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

  • Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
  • Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
  • Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
  • Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
  • Գևորգ Տարախչյան — «Սևան»
  • Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
  • Արամ Խամոյան — ԲԿՄԱ
  • Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

  • Արմեն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
  • Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
  • Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ

Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 7-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 — Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։