Եվրո 2020. Խումբ «A». Իտալացիները հաղթեցին թուրքերին

Եվրոպայի առաջնության բացման խաղում Իտալիայի ազգային ընտրանին մրցեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ռոբերտո Մանչինիի սաներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Խաղի և առահասարակ մրցաշարի առաջին գոլը խփեց Մերիհ Դեմիրալը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Դրանից հետո մեկական անգամ աչի ընկան Չիրո Իմոբիլեն ու Լորենցո Ինսինյեն: Խմբի մյուս խաղում կմրցեն Ուելսն ու Շվեյցարիան:

ԹՈՒՐՔԻԱ-ԻՏԱԼԻԱ 0-3 (0-0) MC
0-1՝ Մերիհ Դեմիրալ 53՛ (ինք), 0-2՝ Չիրո Իմոբիլե 66՛, 0-3՝ Լորենցո Ինսինյե 79՛
ԹՈՒՐՔԻԱ. 23.Ուգուրջան Չակիր, 2.Մեհմետ Զեկի Չելիկ, 3.Մերիհ Դեմիրալ, 4.Չագլար Սյոյունջու, 13.Յումութ Մեռաս, 5.Օկայ Յոկուշլու (21.Իռֆան Կահվեջի, 65), 6.Օզան Թուֆան (22.Կան Այհան, 65), 10.Հական Չալհանողլու, 9.Կենան Կարաման (26.Իբրահիմ Հալիլ Դերվիշողլու, 76), 11.Յուսուֆ Յազիջի (7.Ջենգիզ Ունդեր, 46), 17.Յիլմազ Բուրակ
ԻՏԱԼԻԱ. 21.Ջանլուիջի Դոնարումա, 3.Ջորջիո Կյելինի, 4.Լեոնարդո Սպինացցոլա, 19.Լեոնարդո Բոնուչի, 24.Ալեսսանդրո Ֆլորենցի (2.Ջիովանի Դի Լորենցո, 46), 5.Մանուել Լոկատելի (16.Բրայան Կրիստանտե, 74), 8.Ժորժինյո, 18.Նիկոլո Բարելլա, 10.Լորենցո Ինսինյե (14.Ֆեդերիկո Կյեզա, 81), 11.Դոմենիկո Բերարդի (20.Ֆեդերիկո Բերնարդեսկի, 85), 17.Չիրո Իմոբիլե (9.Անդրեա Բելոտտի, 81)
Զգուշացում՝ Չագլար Սյոյունջու 88՛ (Թ), Իբրահիմ Հալիլ Դերվիշողլու 90՛ (Թ) ; Մրցավար՝ Դանի Մակելի (Հոլանդիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
38 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 62
1 (0) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 24 (8)
10 ՏՈՒԳԱՆՔ 8
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8