Տուխելը գլխավորեց «Չելսին»

Լոնդոնի «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի: «Ազնվականներին» կմարզի գերմանացի Տոմաս Տուխելը, որը փոխարինեց Ֆրենկ Լեմպարդին: Նոր մարզչի հետ ակումբը կքնել է 1,5 տարվա պայմանագիր հետագայում այն 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Շատ ենք հարգում աշխատանքն ու ժառանգությունը, որը Ֆրենկ Լեմպարդը թողել է «Չելիսում»: Անհամբերությամբ սպասում եմ թե երբ եմ ծանոթանալու իմ նոր թիմին և սկսելու պայքարն ամենահետաքրքիր մրցաշարում: Շնորհակալ եմ, որ դարձա «Չելսի» ընտանիքի մի մասնիկը: Հիանալի է, շնորհակալ եմ վստահության համար»,- ասել է Տուխելը:

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում Տուխելն իր նորամուտը կնշի վաղն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի «Վուլվերհեմպտոնի» հետ տնային խաղում:

Հիշեցնենք, որ Լեմպարդը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից հունվարի 25-ին: Նա թիմի ղեկը ստանձնել էր 2019 թվականի ամռանը: Ներկա պահին «Չելսին» 9-րդ տեղում է 19 տուրից հետո վաստակած 29 միավորով:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am