Տուխելն անպարտելի է մեկնարկում. «Չելիսում» նրա նորամուտին ընդառաջ

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն իր նորամուտը կնշի այսօր: «Ստեմֆորդ Բրիջում» նրա սաները կընդունեն «Վուլվերհեմպտոնին:

Մինչև «Չելսին» գլխավորելը գերմանացի մասնագետն անուն հանել է նախ Դորտմունդի «Բորուսիայում», իսկ հետո Փարիզի «Պարի Սեն Ժերմենում»: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ մեկնարկը նրա մոտ լավ է ստացվել: Ֆրանսիայում «Պարի Սեն Ժերմենը» Տուխելի գլխավորությամբ հաղթել է մեկնարկային 14 խաղում, իսկ «Բորուսիայում»՝ մեկնարկային 11 խաղում:

Հիշեցնենք, որ Տոմաս Տուխելը «Չելիսում» փոխարինել է Ֆրենկ Լեմպարդին: Ներկա պահին լոնդոնցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am