Թոռը՝ պապի հետքերով. Մարկոս Ալոնսոն՝ Եվրոպայի չեմպիոնների չեմպիոն

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում Լոնդոնի «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու նվաճեց բաղձալի գավաթը: Նորընծա չեմպիոնի կազմում ոսկե մեդալակիր դարձավ իսպանացի Մարկոս Ալոնսոն, որը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսո Իմասը թոռն է: Պատմության մեջ առաջին անգամ թոռը հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այն բանից հետո, երբ նրանից առաջ նման հաջողության հասել է նրա պապը: Մարկոս Ալոնսոն Իմասը 1956 թվականից մինչև 1960 թվականն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ անընդմեջ Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր: