Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի դաշտում չկարողացավ պահել ունեցած առավելություն: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2:2 խաղաց «Նյուքասլի» հետ:
Ընթացիկ առաջնությունում սա վեցերորդ խաղն էր «Տոտենհեմի», որում թիմն ընդմիջման է գնում առաջ լինելով հաշվի մեջ, բայց հետո չի կարողանում պահել առավելությունը: Լոնդոնցիներն ամենաշատն են նման խաղեր անցկացրել:
Հաշվետու մրցավեճում «Տոտենհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Կեյնը: Վերջինս թիմի կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցել է 120 արտագնա մրցավեճի ու դարձել 84 գոլի հեղինակ: Մրցաշարի պատմության մեջ մեկ թիմի կազմում արտագնա մրցավեճերում խփած գոլերի քանակով անգլիացին հավասարը չունի:
Ավելին, Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրած արտագնա մրցավեճերում հինգ տարբեր խաղադաշտերում Կեյնն այս պահի դրությամբ խփել է հինգից ավելի գոլ՝ («Կինգ Պաուեր», «Սելհերստ Պարկ», «Գուդիսոն Պարկ», «Սենտ Մերի», «Սենտ-Ջեյմս Պարկ» ): Պրեմիեր լիգայի պատմության մեջ որևէ այլ խաղացողի չի հաջողվել նման արդյունք գրանցել հինգից ավելի խաղադաշտում: Մինչ այս Կեյնի արդյունքին հասել էին Ալան Շիրերը, Մայքլ Օուենը և Ույեն Ռունին:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am