The Best 2020. Տասնմեկ ֆուտբոլիստ հավակնում են լավագույնի կոչմանը

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույնի կոչմանը: Մրցանակը հանձնելու են The Best 2020 միջացոռման ժամանակ:

Թեկնածուներն են՝ Տիագո Ալկանտարա («Բավարիա» / «Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կիլիան Մբապե, Նեյմար (երկուսն էլ «Պարի Սեն Ժերմեն»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ (երեքն էլ «Լիվերպուլ»):

The Best 2020 միջացոռումը կայանալու է դեկտեմբերի 17-ին օնլայն ձևաչափով: Սա պայմանավորված է համավարակով: Քվեարկությունը մեկնարկել է այսօր՝ նոյմեբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: Անցած տարի լավագույնի տիտղոսին արժանացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am