Պյոտր Տենը կշարունակի խաղալ «Ուրարտուի» կազմում

Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ թիմի ռուս պաշտպան Պյոտր Տենը կշարունակի հանդես գալ «Ուրարտուի» կազմում։ Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են աշխատանքային պայմանագրի ժամկետը:

Հավելենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է 2021-ի ձմռանը։ «Ուրարտուի» կազմում Տենը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման։